«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը չի վստահում թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին։ Ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին կարող է անակնկալ տրանսֆերի մաս դառնալ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Նշվում է, որ Սանչեսը կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Ռոմա»։ Բանն այն է, որ իտալական ակումբը հարձակվող է փնտրում ու այժմ բավականին ակտիվ է տրանսֆերային շուկայում։
Հաղորդվում է նաև, որ Սուլշերը մտադիր է ավելի շատ խաղաժամանակ տրամադրել Մարկուս Ռեշֆորդին և Անտոնի Մարսիալին։