Հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները Թբիլիիսում նախատեսում են մամուլի ասուլի հրավիրել: Այս մասին տեղեկացնում է armradio.am-ը:
Ընկերությունից դեռ չի պարզաբանել, թե ինչու այն կանցկացվի հենց Թբիլիսում: Նշվում է, որ հարցի պատասխանը կտրվի հենց ասուլիսի ժամանակ:
Ասուլիսին կմասնակցեն «Սանիթեքի» սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլը և երկրորդ սեփականատիրոջ ներկայացուցիչ Սարի Հադդադը:
Նշվում է նաև, որ ընկերության ղեկավարները կամփոփեն 2014-ից «Սանիթեք»-ի գործունեությունը Հայաստանում, կանդրադառնան քաղաքային նախորդ և ներկա իշխանությունների հետ հարաբերություններին, կպատասխանեն ընկերությանն ուղղված մեղադրանքներին, ինչպես նաև կխոսեն հետագա համագործակցության մասին: