ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Գնել Սանոսյանը, որը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
ԻԻՀ-ում նախարարին դիմավորել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին։
Նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված են նավթի և գազի ոլորտում տարբեր պետական և մասնավոր ընկերություններ, որոնք հաջողությոնների են հասել ոչ միայն Իրանում, այլև նավթ և գազ արդյունահանող աշխարհի տարբեր երկրներում։
- Գնել Սանոսյանը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Արկադի Փելեշյանին
- Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրվում է Հրազդանի կիրճը. մասնակցում է նաև նախարար Գնել Սանոսյանը
Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։
Սանոսյանը նշել է, որ տպավորված է նավթի և գազի արդյունահանման, սպասարկման, սարքավորումների և այլ հարցերում իրանական ընկերությունների հաջողություններով։
Վաղը`մայիսի 16–ին, նախատեսված են մի շարք հանդիպումներ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, ինչպես նաև նավթի նախարար Ջավադ Օջիի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։