Սաուդյան Արաբիայում զոհվել են 42 հնդիկ ուխտավորներ

Հրապարակող՝

,

Սաուդյան Արաբիայում զոհվել են 42 հնդիկ ուխտավորներ

Ամենադիտվածներ

Սաուդյան Արաբիայում նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 42 հնդիկ ուխտավոր։ Դեպքի մասին հաղորդում է «India Today» հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ Մեքքայից Մեդինա ուղևորվող ավտոբուսը բախվել է դիզելային բեռնատարի, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։

Նախնական տվյալներով՝ բախման ուժգնությունը եղել է այնքան մեծ, որ ուղևորներից շատերը մահացել են տեղում, իսկ մի քանիսը ստացել են ծանր վնասվածքներ։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները արագ արձագանքել են և ժամանել դեպքի վայր՝ իրականացնելով փրկարարական գործողություններ և բժշկական օգնություն տրամադրելով տուժածներին։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նա նշել է, որ Ռիադում և Ջիդդայում տեղակայված հնդկական դիվանագիտական ներկայացուցչությունները ակտիվորեն աջակցում են վիրավորներին և զոհվածների հարազատներին՝ տրամադրելով անհրաժեշտ օգնություն։

Հայտնի է, որ զոհվածների մեծ մասը Հարավային Հնդկաստանի Թելանգանա նահանգից էին։ Դեպքը մեծ արձագանք է ստացել ինչպես Հնդկաստանում, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։

Ամենաթարմ