Սարգիս Ադամյանը աչքի չընկավ արդյունավետ գործողություններով․ նրա թիմը պարտվեց

«Հոֆենհայմը» Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Ֆուտբոլային խաղն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով (3:0):

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, բացեց Ալասանե Պլեան: Երկրորդ խաղակեսում «Բորուսիան» ևս 2 գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը. 65-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Մարկուս Թուրամը, իսկ 83-րդ րոպեին Ֆլորիան Նոհաուսը հաշիվը խոշոր դարձրեց:

Այս խաղին «Հոֆենհայմի» կազմում 51-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

6 տուրից հետո «Հոֆենհայմը» ընդամենը 5 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Ամենաթարմ