fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանն այցելել է ՌԴ դեսպանատուն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության աշխատակիցներին և հանձինս նրանց՝ Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի առթիվ:

Սարգսյանն ու դեսպան Կոպիրկինը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ