Հունիսի 30-ին կայացած տարեկան ժողովում Հայէկոնոմբանկն ամփոփեց 2020թ. արդյունքները` մի շարք կարևոր ձեռքբերումներով և հիմնական ցուցանիշների զգալի աճով:
Տարեկան ժողովում Հայէկոնոմբանկի խորհդրի նախագահ ընտրվեց Սարիբեկ Սուքիասյանը:
Իր խոսքում Սարիբեկ Սուքիասյանը կարևորելով բանկի գործունեության մեջ կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության և ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի կիրառումն ու ռազմավարական ծրագրով նախանշված կայուն զարգացման ապահովումը նշեց.
«Առաջիկայում ևս ամրապնդելու ենք դիրքերը շուկայի բոլոր հատվածներում՝ մասնակից դառնալով տնտեսության զարգացման և կայունացման գործընթացին` մեր գործընկերների համար մնալով որպես վստահելի ֆինանսական կառույց»: