ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ կիրակի օրվա ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների վերջին շրջանի լայնածավալ մշտադիտարկումների հետ միասին, գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել հանրապետության ողջ տարածքում:
ՍԱՏՄ տեսուչներն այսօր երկրի մարզերում և Երևանում այցելել են գրեթե հարյուր կազմակերպություն, հատկապես հանրային սննդի օբյեկտներ՝ նկատի ունենալով աշխատանքային շաբաթվա լարվածությանը հաջորդող օրերի ակտիվությունը հանգստյան գոտիներում: Խախտումներ պրակտիկորեն չկան:
Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն. ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը, պահպանել բարեխիղճ մոտեցումն ու արձանագրված շոշափելի դրական արդյունքը:
https://www.facebook.com/snund.am/posts/3174525882624895?__xts__[0]=68.ARDFX0RNMvrVScprD0Napw0B0ZF_pCHPCX5iIt5b4V36NtbzdBKsBElBg1DXTkQO4fRukNYkl4mgD5XJ8vaVX5JG4h6VeNHm8ZFU74GTYSh6HUUMwHAVLbh6FS981EZy_lSRyHloQYaPHScVV4QOI3EvwxCAiocd-6FhhoyFi2dcEp5zzKQ6ckRLO0RuBGrLi8U2zDhXqhH964-ngKia0UTgggxI-V9zpoymJ623UmRLh-vAvlN-UHHiVQ8ZSFYWQPIr6a3rU02LEDlQ8tRmlFuE2CYJFjozHJU4xlJex1CiZihJ2_oW7pWXFU1AO7scQgNUgMcWILdSPsYKFQ_jV67mMQ&__tn__=-R
