Սաուդյան Արաբիան պաշտոնապես երաշխավորել է Իրանի իշխանություններին, որ իր օդային և ցամաքային տարածքը չեն օգտագործվի Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր հարձակումների համար։ Այս մասին տեղեկացրել է Agence France-Presse-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սաուդյան բանակին և կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Էր-Ռիադը ուղղակիորեն տեղեկացրել է Թեհրանին, որ չի մասնակցի Իրանի դեմ որևէ ռազմական գործողության։
Այս զարգացումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ռազմական գործողությունները Իրանի դեմ «հավանական են» և կարող են սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Իսրայելցի պաշտոնյաների խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես, որոշել է իրականացնել այդ գործողությունները, սակայն դրանց մասշտաբներն ու ժամկետները դեռևս պարզ չեն։

