Սաուդյան արքայազնը սպառնացել է ութ ժամում ոչնչացնել Իրանը

Սաուդյան արքայազն Աբդուլա բեն Սուլթան իբն Նասեր ալ-Սաուդը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, եթե ցանկանա, կարող է ութ ժամվա ընթացքում ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այս մասին արքայազնը գրել է Twitter-ի իր էջում:

Սաուդյան Արաբիան և Իրանը անզիջում թշնամիներ են: Երկրներն ուղղակիորեն չեն հակամարտում, բայց նրանք միջնորդավորված պատերազմ են վարում Եմենում:

Շիական Իրանը սատարում է շիա ամստամբների հուսիթական շարժմանը, որը պայքարում է Եմենի անկախության համար:

Սաուդյանցիներն աջակցում են Եմենի իրենց մարիոնետային կառավարությանը, որը պայքարում է հուսիթների դեմ, իսկ այժմ՝ Հարավային Եմենի անջատողականների դեմ:

Երկու երկրների հակամարտությունները կրոնական, աշխարհաքաղաքական և տնտեսական նախապատմություն ունեն: Սաուդյան Արաբիայում՝ սուննիներ են, իսկ Իրանում՝ շիաներ: Երկրներն անընդհատ և փոփոխական հաջողություններով վիճարկում են իրենց գերակայությունը Մերձավոր Արևելքում: Երկու երկրներն էլ նավթի խոշորագույն արտահանողներն են: Յուրաքանչյուրն ունի լուրջ դաշնակիցներ. Սաուդյան Արաբիայինը՝ Միացյալ Նահանգներն է, որը պատժամիջոցների միջոցով փորձում է զսպել Իրանի նկրտումները:

Երկրները միմյանց նկատմամբ պահանջների մի ամբողջ ցուցակ ունեն, որոնց կարգավորումը ներկայումս շատ խնդրահարույց է:

Ամենաթարմ