fbpx
Իրավական

ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը կենսագրական տվյալներ ներկայացրեց ԱԺ ամբիոնից

Խորհրդարանում այսօր ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը: Նա պատգամավորներին ներկայացրեց կենսագրական որոշ տվյալներ իր ստացած կրթության, աշխատանքային փորձի մասին:

Նա նշեց, որ 2001 թ.-ից աշխատում է իրավունքի ոլորտում: Դասավանդել է աշխարհի մի շարք առաջատար բուհերում: Չորս լեզու գիտի՝ գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, մի քիչ էլ՝ ֆրանսերեն: ՀՀ քաղաքացի է, ծառայել է հայկական բանակում:

«Ուզում եմ առաջարկել իմ ներդրումը հայկական իրավունքի զարգացման և ՀՀ-ում արդարադատության որակի բարելավման գործում: Հաշվի առնելով իրավունքի և հատկապես սահմանադրական իրավունքի ոլորտում իմ գիտելիքներն ու փորձառությունը՝ կարծում եմ՝ կարող եմ օգտակար լինել ՀՀ իրավակարգն ամրապնդելու, ավելի արագ ու հաստատուն քայլերով զարգացնելու գործում: ՍԴ դատավորի պաշտոնն առաջարկում է իմ՝ այդ նպատակին հասնելու լավագույն հնարավորությունները»,- նշեց Հովհաննիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ