«Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում տեղի ունեցած քվեարկությամբ դրվեց համաժողովրդական հանրաքվեի։
«Իշխող խմբակցությունը, ինչպես և հայտնել էր, կողմ քվեարկեց, «Լուսավոր Հայաստանը»՝ դեմ, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախքան քվեարկությունը հայտարարեց, որ չի մասնակցելու։
Այսպիսով՝ ձայները բաշխվեցին 87 կողմ, 15 դեմ հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ էր քվեարկել օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուն, իսկ ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե ԱԺ-ն չի ընդունում Սահմանադրական փոփոխության նախագիծը, պատգամավորների 3 հինգերորդի նախաձեռնությամբ այն ներկայացվում է հանրաքվեի։