ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման նախագծի աշխատանքը շարունակվում է․ Վլադիմիր Վրադանյան

Հրապարակող՝

ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման նախագծի աշխատանքը շարունակվում է․ Վլադիմիր Վրադանյան

ՍԴ դատավորների հատուկ կարծիքներից երևում է, որ ՍԴ-ն շեղվել է իրավական գործընթացներից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության սկսած նախաձեռնությանը:

Պատգամավորի խոսքով՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, երբ դրվի շրջանառության մեջ, բոլորը կտեսնեն: Նա հավելեց, որ համապատասխան նախագիծ ներկայացնելուց հետո պետք է ներկայացվի գլխադասային հանձնաժողով, որի հարցը պետք է լուծի ԱԺ նախագահը:

Նա, պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն հայտարարությունը, թե ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման նախագիծը ազդել է դատարանի որոշման վրա, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Վայ այն դատարանին, որը պետք է առաջնորդվի նրանով, որ ԱԺ-ում ինչ-որ նախագծի մասին են խոսում, ու ինքը, շեղվելով օրենքից, կայացնի այլ որոշում, եթե կարող է ազդի դատավորի համոզմունքի վրա, երկու գործընթացները փոխկապակցված չեն: Հիմքը հայտնաբերելուց հետո երկշաբաթյա ժամկետ կա, որի ընթացքում է ամեն ինչ արվում»:

Ամենաթարմ