Ամերիկացի ​​սենատորը հայտնել է՝ Չինաստանը պատվաստանյութ կստեղծի մյուսներից շուտ, բայց չի տարածի

Ամենադիտվածներ

BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի հանրապետական ​​սենատոր Ռիկ Սքոթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իբր ապացույցներ ունի արևմուտքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու դեմ ուղղված ՉԺՀ-ի գործողությունների մասին:

Սենատոր Ռիկ Սքոթը նշել է, որ Չինաստանը չի ցանկանում՝  ԱՄՆ-ն առաջինը պատվաստանյութ ստեղծի, քանի որ «ամերիկացիների և ամբողջ աշխարհի ժողովրդավարության հակառակորդ է»:

Սքոթը հավելել է, որ Չինաստանը պատվաստանյութ ստեղծի մյուսներից շուտ, նա չի տարածի այն:

Այն հարցին, թե ինչ ապացույցներ ունի Միացյալ Նահանգները, քաղաքական գործիչը չի պատասխանել:

 

Ամենաթարմ