Սեփխանյանը մեկնաբանել է կեղծ պատվաստումների մասին իր գրառումը

Դերասան Գարի Սեփխանյանը երեկ սոցցանցի իր էջի պատմություններ բաժնում հրապարակում էր արել, որտեղ կեղծ պատվատման տեղ էր հարցրել, իսկ փակագծերում գրել՝ մատչելի։

Այս հրապարակումը սոցցանցերում ակտիվորեն շրջանառվեց ու տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսացավ։

Սակայն Սեփխանյանը Armtimes-ի հետ զրույցում ծիծաղելով ասել է, որ դա սարկազմով է գրել ու զարմացել, թե, միթե՞ դա պարզ չէ։

Դերասանը նշել է, որ մոտ 200 նամակ է ստացել, որում խնդրել են Սեփխանյանին՝ կեղծ պատվաստման տեղ իմանակուց հետո իրենց էլ ասել։

Նա հայտնել է, որ դեռ չի պատրաստվել, բայց առաջիկայում պատրաստվում է դա անել, որ ավելի պաշտպանված լինի։

Ամենաթարմ