Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադն այլևս չի վերահսկում իրավիճակը չճանաչված Կոսովոյում։
«Մենք պետք է դադարենք խաբել մեր հասարակությանը»,-ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ Սերբիան պետք է ընտրի, թե հետագայում ինչպես է պետք զարգացնել հարաբերությունները Կոսովոյի հետ։
Նա նաև հավելել է, որ ինքը կողմ է Կոսովոյի հետ հարաբերությունների բարելավմանը։
Բացի դրանից՝ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան կրել է ազգային խոշոր պարտություն, կորցրել է տարածք և կրել զգալի տնտեսական կորուստներ։
Կոսովոյում իրադրության մասին ազգին և խորհրդարանին հղված Վուչիչի ուղերձը տևել է ավելի քան 2 ժամ։

