fbpx
Տեսանյութեր

Հերոս հոր՝ հերոս որդին. գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը Արցախյան առաջին պատերազմի զոհերից է

Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանը։

Գնդապետ Շաքարյանը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը, մեկը մյուսին հաջորդելով, հաղթանակներ էր գրանցում ճակատում։ Այսօր ևս հմուտ հրամանատարը կասեցնում է ադրբեջանական զինուժի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհները՝ պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ։ Պատիվ ունենք, հրամանատար

Գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

«Հերոս հոր՝ հերոս որդին: Պատիվ ունեմ»,- գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը արխիվային տեսանյութ է հրապարակել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ