Մենք սերտ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ․ թալիբ

«Թալիբան» ծայահեղական շարժումը, որը զավթել է Աֆղանստանի իշխանությունը, ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության, կրթության ու տնտեսության։

Այս մասին թուրքական Türkiye թերթին ասել է «Թալիբանի» ներկայացուցիչ Սուխայլ Շախինը։

Նա նշել է, որ իրենք սերտ հարաբերություններ են պահպանում Թուրքիայի հետ ու այդ պետությունն իրենց համար կարևոր դերակատար է։

Թալիբն ընդգծել է, որ Թուրքիան պետք է հատուկ տեղ զբաղեցնի իսլամական աշխարհում։

Ամենաթարմ