fbpx
Առողջապահություն

Սեւ չամանի սերմերը կարող են նպաստել նիհարելուն. Biomedicines

Առնետների վրա կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ սեւ չամանի սերմերը կաթվածի ժամանակ կարող են պաշտպանել սիրտը վնասվածքներից, ինչպես նաեւ օգնում են նիհարելուն։ Այս մասին տեղեկացնում են Biomedicines ամսագրում հրապարակված ուսումնասիրության հեղինակները։

Սեւ չամանի մեջ պարունակվող տիմոխինոն նյութը օգնում է զսպել թթվածնի ակտիվ ձեւերի գոյացումը, տեղեկացրել են գիտնականները։ Դա բարձրացնում է ազոտի օքսիդի (NO) կենսահասանելիությունը եւ կարող է զգալիորեն նվազեցնել արյան ճնշումը։ Նաեւ ցույց է տրվել, որ սեւ չամանը կարող է իջեցնել ցիտոկինների բորբոքային սպիտակուցների մակարդակները։ Բորբոքումը կարեւոր գործոն է սիրտ-անոթային եւ այլ հիվանդությունների առաջացման գործում։

Առնետների վրա կատարված փորձերը հաստատել են, որ սեւ չամանի սերմերը նվազեցնում են առնետների սրտի վնասվածքները կաթվածի դեպքում, որն առաջացնում է իզոպրոտերենոլ տոքսինը։ Փորձերը նաեւ ցույց են տվել, որ սեւ չամանը կարող է օգտակար լինել նիհարելու համար. այն նվազեցնում է սննդի օգտագործումը եւ աղիներում շաքարի ներծծումը։

Սեւ չամանը (Nigella sativa) պատկանում է գորտնուկազգիների ընտանիքին։ Ամենախոշոր արտադրողը Հնդկաստանն է։ Բույսն օգտագործում են ավանդական բժշկության մեջ Չինաստանում, Հնդկաստանում եւ արաբական երկրներում՝ ասթմայի, բրոնխիտի, լուծի, ստամոքսի խանգարման, մաշկի վարակների, գլխացավերի եւ դաշտանային խանգարումների բուժման համար։

Սեւ չամանի օգտակար հատկությունների հաստատման համար պահանջվում են ավելի շատ որակյալ հետազոտություններ՝ մարդկանց մասնակցությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ