Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել

Հրապարակող՝

Հակառակ վարչապետի հայտարարության՝ Սևանի մակարդակը տա­րեցտարի իջնում է․ «Ժամանակ»

Ամենադիտվածներ

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում նվազել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.24 մետր: Այս ցուցանիշը 18 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից և 15 սմ-ով ցածր՝ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից: Այս մասին տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրի քանակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.495 միլիոն խորանարդ մետր, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ 116.222 միլիոն խորանարդ մետր: Այս տվյալները վկայում են, որ լճի հիդրոլոգիական ռեժիմը շարունակում է մնալ զգայուն, ինչը պահանջում է շարունակական մոնիթորինգ և համապատասխան միջոցառումներ:

Ամենաթարմ