fbpx
Խորհրդարան

ԱԺ-ը քննարկվել է 2021 թ. Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակը մինչև 245 մլն խոր. մ սահմանելու հարցը

Օգոստոսի 17-ին Ազգային ժողովը քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Գործող օրենքով ամրագրված է մինչև 170 մլն մ3 բացթողնման ջրի առավելագույն չափաքանակը: Առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3:

Նա Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշել է, որ Հրազդան գետում ջրատվության կտրուկ նվազման պատճառով Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Մարմարիկի և Ազատի ջրամբարներից իրականացվել է չնախատեսված ջրալրում, որի արդյունքում 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 միլիոն մ3 ջրի դեֆիցիտ:

«Հրազդան գետի ջրատվությունը 2021 թվականի ամբողջ ոռոգման ժամանակահատվածում պլանավորվել է շուրջ 170 միլիոն մ3, ինչը վերջին 4 տարիների ընթացքում եղել է 190 միլիոն մ3: Ինչպես փաստացի իրավիճակը, այնպես էլ գետերի բազմամյա ջրագրության տվյալները փաստում են, որ նմանատիպ տարում Հրազդան գետից հնարավոր կլինի վերցնել ընդամանը 116 մ3 ջուր»,- ասաց Սարգսյանը:

Ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ Սևանա լճից 2021 թվականի նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրաբացթողումներն սկսվել են 10 օր շուտ, և այդ ընթացքում արդեն իսկ իրականացվել է 19 միլիոն մ3 ջրառ: Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնուցող գետերում ջրի կտրուկ նվազման հետևանքով առաջացել է տարեկան պլանավորվածի նկատմամբ 97.53 միլիոն մ3 ջրի դեֆիցիտ:

«Այն լրացվել է Սևանա լճից բացթողումների, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների և մեխանիկական ջրարտադրության միջոցների հաշվին»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ