Հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը անդրադարձավ Սևանա լճում ստեղծված իրավիճակին:
Նա նշեց, որ կան մեխանիկական մաքրման երեք կայաններ, իրենք ուսումնասիրություններ են կատարել, տվյալներ են վերցրել այդ կայանների վերաբերյալ, կառավարությանը ներկայացրել են գնառաջարկ, թե ինչ գումար է պետք, որպեսզի Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ դրվեն: Գրիգորյանը հայտնեց՝ այս պահին իրականացվում է գետերի մաքրման ուսումնասիրություն, վարչապետի աշխատակազմի հետ ունեն համաձայնություն, կհաշվարկեն՝ ծախսերը որքան են, կդիմեն, որ այդ գումարները ստանան:
Գրիգորյան նաև նշեց, որ լուծումների հարցում օգնություն ստանալու համար գերմանական ինստիտուտներին են դիմել, ՅՈՒՆԵՍԿՕ-ին են դիմել, որպեսզի Սևանին կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տրվի: