Հասարակություն

Էլիտար սևեր և սպիտակներ, դավաճանները, ժեխերը ձեր մեջ են ու դրանում ժողովուրդը մեղավորություն չունի

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Էլիտար սևեր և սպիտակներ, դավաճանները, ժեխերը ձեր մեջ են ու դրանում ժողովուրդը մեղավորություն չունի: Եթե դուք նույն մեդալի տարբեր երեսներն եք ու մենք չենք ուզում «ղուշ, թե գիր» անել, ապա ժողովրդի հույզերի վրա աշխատելու ձեր մոլուցքն ու ունակությունները անիմաստ մի վատնեք, աշխատատեղ կորցնելու հրամայականով մարդկանց մի ստորացրեք կամ վախեցրեք:

Սուգը, տարածքային կորուստները մի վաճառեք մեր վրա: Պետական ապարատի արհեստական անկարգապահություն ու անկանոնություն մի ստեղծեք, որովհետև բոլորի՝ Հայ ժողովրդի առջև դուք եք վերցրել պարտասխանատվություն, ինքնակամ ստանձնել եք պարտավորություն՝ կառավարելու երկիրը, այլ ոչ թե նվաստացնելու և ոչնչացնելու պետության մնացորդները:

Փառամոլությունը, եսակենտրոնությունը, ագահությունը, նախանձը իշխել են ձեզ և ձեր հոգիների վրա, ու այդ արատներն այսօր վնասում են բոլորիս: Կանգ առեք, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ Հանրապետությունը լրիվությամբ կաթվածահար չեք արել:

Եթե չգնաք հրապարակային համերաշխության իրար մեջ՝ յուրաքանչյուրդ ձեր չափով, ապա ժողովուրդը չի ներելու, և եթե նույնիսկ ցասում էլ չառաջանա, որը կարա բերի «վհուկների որսի», ապա հուսալքվելով գնալու են մարդիկ, ովքեր ոչ սև էին, ոչ սպիտակ, ոչ ղուշի, ոչ էլ գրի հետևորդ էին:

Հո չե՞նք խնդրելու աշխարհի գիտնականներին, որ մի վակցինա էլ ձեր արատների համար պատրաստեն: Թե չէ կորոնավիրուսի պատվաստանյութը համընդհանուր դառնալուն պես, բացվելու են սահմանները և շատերը գնան անվերադարձ, իսկ դուք մնաք ձեր «չար ու բարի պոլիցայներով» մենակ»։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5101808466497673

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ