fbpx
Հասարակություն

«Շանթ» գործարանի հարևանությամբ բախվել են սև «յաշիկները»

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ «Շանթ» գործարանի հարևանությամբ, բախվել են Mercedes G 500 մակնիշի 01 AZ 002 համարանիշի և Mercedes Brabus մակնիշի 01 AM 606 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ