Շարժական մամոգրաֆի պայմանագիրը կնքվեց. Արսեն Թորոսյան

Հրապարակող՝

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը մասնակցել են Սուրբ Պատրիկի օրվա միջոցառմանը

Ամենադիտվածներ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-ի էջում գրել է.

«Շուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:

Սքրինինգը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային Ծրագրի շրջանակներում»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/983303115189287/?type=3&theater

Ամենաթարմ