Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը։ Այս մասին հայտնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնից։
Աղբյուրը նշում է նաև, որ այսօր ժամը 19։00-ին, Միրզոյան գրադարանի ցուցասրահում Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի Ռուդոլֆ Վաթինյանի (1941-2021թթ․) ծննդյան 80-ամյակին նվիրված «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը։