Շարունակվում են Գյումրու Մուշ-2 թաղամասի կառուցման շինաշխատանքները

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնել է, որ շարունակվում են Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի բնակելի համալիրի կառուցման շինաշխատանքները:

«Ավարտվել են արտաքին պատերի շարման, ջերմամեկուսացման և երեսապատման աշխատանքները:

Հիշեցնենք, որ նոր բազմաբնակարան շենքերը շահագործման կհանձնվեն հաշված ամիսներ անց: 36 ընտանիք ամառը կդիմավորի բնակարանամուտով:

Շահառուները տնակներում բնակվող երկրաշարժից տուժածներն են:

Հաջորդիվ, բնակարաններով կապահովվեն նաև 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների ընտանիքները»,- նշված է գրառման մեջ:

Ամենաթարմ