Խուզարկությունից հետո Պղնձամոլիբդենայինի շենքը կապարակնքվել է․ կա 3 ձերբակալված

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» երեկ իրականացվել են խուզարկություններ՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից, որոնք ավարտվել են ուշ երեկոյան, իսկ դրանից հետո շենքը կապարակնքվել է։

Այս մասին News-ին ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Վազգեն Սաղաթելյանը։

Սաղաթելյանն ասել է, որ «հայտնի չէ, թե ինչ քրեական գործով են տեղի ունեցել խուզարկությունները»։

Նա նշել նաև, որ կա 3 ձերբակալված։

 

Ամենաթարմ