fbpx
Կրթություն

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու

Այսօր կայացել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը: Քննարկվել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած հավակնորդների փաստաթղթերի զննության ու պաշտոնապես թեկնածուներ գրանցելու հարցը: Նիստին հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա են եղել 16-ը:

ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 6 հավակնորդ: Ինչպես նախորդ անգամ, այս դեպքում ևս դիմումները հավակնորդները ներկայացրել են միայն վերջին երկու օրերին: Հոգաբարձուների խորհուրդ դիմել է վեց քաղաքացի՝

Սամվել Սերգեյի Ալեքսանյան,
Սուրեն Սանասարի Ավդալյան,
Արամ Վարուժանի Կարապետյան,
Վարդան Սենեքերիմի Մելքոնյան,
Անդրանիկ Նորիկի Սարգսյան,
Լուսինե Հրանտի Ֆլջյան:

6 հավակնորդից 5-ն ինքնառաջադրվել էին, իսկ ՇՊՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյանին առաջադրել էր ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետը, որը համարվել է անվավեր, քանի որ, ըստ գործող կարգի, անհրաժեշտ է եղել ֆակուլտետի խորհրդի կազմում ընդգրկված դասախոսներից առնվազն 17 -ի քվեն, իսկ այս դեպքում ներկայացված է եղել 16-ի համաձայնությունը:

Շարունակությունը` shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ