Հայկ Սարգսյանի վրա շիշ նետողը Սեյրան Օհանյանն է եղել․ ՔՊ պատգամավոր

Ինչպես արդեն հայտնել էինք քիչ առաջ, իրավիճակը ԱԺ-ում սրվեց այսօր, երբ ՔՊ-ի պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ այն պաշտպանության նախարարները, ովքեր զանգով կամ փողով մարդկանց ազատել են բանակից, հայրենիքի դավաճաններ են։ Այդ մտքի արտահայտումից հետո ընդդիմադիրների հատվածից շիշ նետեցին Սարգսյանի ուղղությամբ։

Նիստերի դահլիճից դուս եկած մեկ այլ իշխանական պատգամավոր՝ Հրաչյա Հակոբյանը, ասաց, որ Սարգսյանի այդ մտքից հետո շիշը նետողը «Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանն է եղել, ով էլ նախկինում եղել է նաև պաշտպանության նախարար։

Նշենք, որ շիշը նետելուց հետո հրմշտոց սկսվեց ԱԺ-ում ու ուղիղ հեռարձակումն անջատվեց։

Ամենաթարմ