ԲԸՏՄ-ն 24 դեպքով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 26,461,532 դրամի վնաս

Հրապարակող՝

ԲԸՏՄ-ն 24 դեպքով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 26,461,532 դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի փետրվարի 22-26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 24 դեպքով հաշվարկվել է 26.461.532 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 26.211.532 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 250.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Պետական փորձաքննություններ

Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 293.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 610.000 ՀՀ դրամ:

Ամենաթարմ