Այսօր Ազգային ժողովում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը 2022 թվականի պետբյուջեի նախագծով հատկացվելու է 6 միլիարդ 771 միլիոն դրամ։
Սա մի քանի միլիարդով քիչ է 2021 թվականի հատկացումից, ինչը Խաչատրյանը բացատրեց այն բանով, որ ՇՄՆ-ն ծրագիր է ավարտել։
Նշենք, որ 2021-ին հատկացվել է 9,214 միլիարդ դրամ։
Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականի ՇՄՆ-ն իրականացնելու է 6 ծրագիր և 22 միջոցառում։