fbpx
Իրավական

Շմոլ գազից թունավորում Վաղաշենում

Նոյեմբերի 6-ին, ժամը 11-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վաղաշեն գյուղի երեք բնակիչ:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ նրանք թունավորվել են տանը՝ խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ