Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
- Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
- Հայաստանը արժևորում է զարգացող հայ-իսպանական հարաբերությունները․ Փաշինյանի ուղերձը
«Ձերդ գերազանցություն,
Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:
Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի կբարձրացնենք փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Ավստրիայի միջև և կխորացնենք մեր բազմակողմ համագործակցությունը, որը լավագույնս կնպաստի ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություններ Ձեր կարևոր առաքելության իրականացման գործում», – ասված է վարչապետի ուղերձում: