Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Մերկելին

Հրապարակող՝

8493

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ծննդյան օրվա առթիվ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման գործում:

Մեծապես արժևորում եմ փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և համոզված եմ, որ դրանք կնպաստեն երկու երկրների համագործակցության շարունակական զարգացմանը և խորացմանը»։

Սարգսյանը նաև նշել է, որ ջերմությամբ է հիշում Երևանում և Բեռլինում կայացած իրենց հանդիպումները, որոնց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական գործընկերությանը` ի նպաստ ժողովուրդների բարօրության։

Ամենաթարմ