Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ երկրի ազգային տոնի առթիվ, որում ասվում է․
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
Հարևան և բարեկամ Վրաստանի անկախ պետականության անխախտ ուղին կարևորվում է հայ և վրաց ժողովուրդների՝ սեփական ինքնությունը և հոգևոր արժեքները դարեր շարունակ պահպանելու, պատմության դժվարին շրջափուլերում միմյանց նեցուկ լինելու և բարեկամության ոգուն ու էությանը հավատարիմ մնալու առումով:
- Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, և այլ պահվող անձանց վերադարձը. Փաշինյան
- Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի նորընտիր վարչապետին
Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունների հիմքում առկա բազմոլորտ փոխգործակցության արդյունավետ փորձն ապագայում ևս անհրաժեշտ ջանքերի ներդրմամբ կհամալրվի փոխշահավետ ձեռքբերումներով և նորանոր նվաճումներով՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային առկա մարտահրավերների հաղթահարման ու առաջընթացի:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և հարատև խաղաղություն»: