Ճապոնիայում օդի ջերմաստիճանը անցած շաբաթվանից ռեկորդներ գրանցելով բարձրանում է ու երկրի կենտրոնական հատվածներում այն արդեն հասել է 41,1 ցելսիուսի։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ անոմալ շեգի հետևանքով արդեն մահացել է 79 մարդ, որոնցից 80 տոկոսը մեծ տարիքի մարդիկ են։ Մահը շատերի մոտ գրանցվել է հենց իրենց տներում, որտեղ չեն եղել օդորակիչներ։
Ըստ աղբյուրի՝ երկրի առողջապահության ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս մարդկանց խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Անոմալ տապը գրանցվում է Ճապոնիայի կենտրոնական ու հարավային հատվածներում։