Երևանում հնչել են կրակոցներ, որի հետևանքով կան մի քանի վիրավորներ և 1 զոհ

Հրապարակող՝

Երևանում հնչել են կրակոցներ, որի հետևանքով կան մի քանի վիրավորներ և 1 զոհ

Ամենադիտվածներ

Փետրվարի 18-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 10 քաղաքացի ստացել է հրազենային վնասվածքներ։ Նրանցից 7-ը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ գլխավոր վիրաբույժի տեղակալի Աշոտ Կուրղինյանի, մեկ անձ մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մյուսների վիճակը կայուն ծանր է։ Նրանցից երկուսի կյանքին հնարավոր է վտանգ սպառնա։

Իսկ ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: 1 քաղաքացի մահացել է:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Ամենաթարմ