Շոտլանդիայի անկախության հարյուրավոր կողմնակիցներ երեկ Գլազգոյում ցույցի են դուրս եկել՝ պահանջելով Միացյալ Թագավորությունից անկախություն ձեռք բերելու հարցով երկրորդ հանրաքվե անցկացնել:
Հիշեցնենք, որ 2014-ին Շոտլանդիայի բնակչության 55%-ը դեմ էր քվեարկել Մեծ Բրիտանիայից անկախանալուն:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ անկախության ևս մեկ հանրաքվե ապագայում կանցկացվի այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցում որոշակի հստակություն լինի:
