fbpx
Աշխարհ

Շոյգուի պնդմամբ՝ Մարիուպոլն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ է

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլում իրավիճակի մասին։

Այս մասին տեղեկանում ենք TASS-ից։

Շոյգուն զեկուցել է, որ նրանք «ազատագրել» են Մարիուպոլը ու այն ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի, Լուգանսկի և Դոնեցկի զինված ուժերի վերահսկողության ներքով։

ՌԴ ՊՆ ղեկավարն ասել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակվել է հակառակորդի շուրջ 2000 զինվոր։

Նա նաև նշել է, որ քաղաքից տարհանվել է ավելի քան 142 հազար մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ