Շտապօգնության ծառայության բյուջեն կավելանա 1 մլրդ դրամով

Ամենադիտվածներ

Շտապօգնության ծառայության բյուջեն 3 մլրդ դրամից նախատեսվում է դարձնել 4 մլրդ դրամ:

Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին

«Շտապօգնության տարեկան բյուջեն մոտ 3 մլրդ դրամ է: Հաջորդ տարի նախատեսվում է այն 1 միլիարդ դրամով բարձրացնել: Դա հնարավորություն կտա ունենալ շտապօգնության ավելի շատ բրիգադներ, ավելի շատ մարդ կկարողանանք մարզերից տեղափոխել Երևան: Բյուջեի ավելացման արդյունքում կկարողանանք բարձրացնել նաև բրիգադների աշխատավարձերի չափը»,- ասաց Թորոսյանը:

Ամենաթարմ