Շումախերը ձմեռն անցկացրել է Մալյորկա կղզում գտնվող 34 մլն դոլար արժողությամբ առանձնատանը

Ամենադիտվածներ

«Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերը շարունակել է վերականգնողական բուժումը Մալյորկա կղզում իր ընտանիքին պատկանող ավելի քան 34 մլն դոլար արժողությամբ առանձնատանը, գրում է Daily Mail-ը:

«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոնի հարևանները նկատել են, թե ինչպես է Շումախերը բժիշկների խմբի ուղեկցությամբ Port d’Andratx ամառանոց ժամանում, գերմանական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ նրա ընտանիքը մի քանի ամիս անց է կացրել հանգստավայրում:

Գերմանական Bunte ամսագրի համաձայն՝ Շումախերն իր ընտանիքի հետ արևոտ ամառանոց է տեղափոխվել, ինչը ևս մեկ քայլ է նրա ապաքինման ճանապարհին:

Այս տարվա հունվարին լրացել է մարզիկի ծննդյան 50-ամյակը, որի առթիվ նրա ընտանիքը հայտարարությամբ է հանդես եկել՝ հայցելով երկրպագուների ըմբռնումն այն հարցում, որ, Շումախերի ցանկության համաձայն, նրա առողջության հետ կապված մանրամասները չեն հրապարակվում:

«Ֆորմուլա 1»-ի մրցարշավորդը 2013թ.-ի դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ գլխուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք էր ստացել, ինչից հետո նրա համար բարձրորակ բուժում է իրականացվում:

Ըստ առկա տվյալների՝ մարզիկն անվասայլակով է տեղաշարժվում, սակայն նրա առողջական վիճակի մանրամասները գաղտնի են պահվում:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ