Sotheby’s աճուրդում վաճառվել է լեգենդար գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի «Ֆերարի» F2003-GA բոլիդը, որով նա նվաճել էր 6-րդ չեմպիոնական տիտղոսը Ֆորմուլա-1-ում։
Գրանցվել է ռեկորդային գին այսպիսի մեքենաների համար՝ 14,8 միլիոն դոլար, հաղորդում է rmsothebys-ը։
Սպասվում էր, որ բոլիդը կվաճառվի 9,3 միլիոն դոլարով, սակայն 40 րոպե տեւած սակարկման ժամանակ զգալիորեն աճել են առաջարկները։
Նախորդ ռեկորդը Ֆորմուլա-1-ի բոլիդների համար գրանցվել էր 5 տարի առաջ, երբ 7,5 միլիոն դոլարով վաճառվել էր «Ֆերարի» F2001։

