Ուկրաինայի շուրջ երեք միլիոն քաղաքացիներ, որոնք մտնում են արտոնյալ կատեգորիայի մեջ, կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության Միգրացիայի հարցերի գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան:
Նրա խոսքով՝ այն մարդկանց ընդհանուր թիվը, որոնք կարող են օգտվել պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու նոր կանոններից Ուկրաինայի շուրջ 3 միլիոն քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է TACC-ը։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը պլանավորում է ավելացնել գերատեսչության միգրացիոն ստորաբաժանումների հաստիքային թվաքակազմը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների կուտակումներից հետո, ասել է Կազակովան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին ստորագրել է հրամանագիր Հումանիտար նպատակով այն անձանց կատեգորիաների սահմանման մասին, ովքեր իրավունք ունեն դիմելու պարզեցված կարգով ՌԴ-ի քաղաքացիության ընդունման դիմումներով: