Շուրջ 70,000 ԱՄՆ դոլար Սիրիայի մեր հայրենակիցներին՝ Հայկակ Արշամյանից

Հրապարակող՝

ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները

Ամենադիտվածներ

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70,000 ԱՄՆ դոլար հանձնեց Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի մեր հայրենակիցներին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակը մեղմացնելու նպատակով, հայտնում են Հայաստան համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքից։

Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է․ 30,000 ԱՄՆ դոլար ՝ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 42 սպասարկող անձնակազմին:

Միևնույն ժամանակ, ընդհանուր 40,000 դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցներին։ Հավելենք, որ հանգանակված գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։

Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մշտապես մեր հայրենակիցների կողքին է։

Ամենաթարմ