Անկարան դեռևս չի կարող համաձայնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսին։
«Շվեդական հեռուստատեսությամբ ցուցադրել են ահաբեկչական խմբավորումների առաջնորդների հարցազրույցը։ Դրանից հետո մենք չենք կարող ասել՝ բարի գալուստ ՆԱՏՕ։ Նույնը վերաբերում է Ֆինլանդիային»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն անվտանգային կազմակերպություն է և չի աջակցում ահաբեկիչներին:


