fbpx
Հասարակություն

Շվեդիայի պատվիրակությունը ՀՀ-ում փաստեր է հավաքում, որ հավուր պատշաճի քննի հայերի ապաստան ստանալու դիմումները

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Շվեդիայի միգրացիոն գործակալության ծագման երկրի մասին տեղեկատվության հավաքագրման բաժնի փաստահավաք պատվիրակության անդամներին։

Ղազարյանը ներկայացրեց ծառայության գործառույթները՝

-ապաստանի համակարգը,

-փախստականությունը, մասնավորապես Ադրբեջանից և Սիրիայից տեղահանված հայության խնդիրների, ինչպես նաև նոր ճանաչված փախստականների ինտեգրման հարցերը,

-վերադարձին առնչվող գործառույթները, ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացումը ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ,

-միգրացիոն իրավիճակի մոնիթորիգ:

Պատվիրակության ղեկավար, ավագ վերլուծաբան Պեր Հեդքուիսթը նշեց, որ Շվեդիայում ընդունում են մեծ թվով հայերի՝ ինչպես այնտեղ գտնվելու օրինական, այնպես էլ անկանոն հիմքերով, իսկ շատերի հետ առնչվում են ապաստանի գործընթացում։

Պատվիրակությունը Հայաստանում է՝ հավաքագրելու փաստեր, հանդիպելու համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի Շվեդիայում հավուր պատշաճի քննի հայերի ապաստանի դիմումներն ու օբյեկտիվ գնահատի՝ արժանահավատ են արդյոք նրանց կողմից նշված իրողությունները, թե ոչ։

Այս մասին հայտնում է news.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ