Հայաստանը հետաքրքրված է Շվեյցարիայի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և համագործակցությամբ: Այս մասին ապրիլի 4-ին ասել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիի հետ հանդիպման ժամանակ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
- Բրիտանացի խորհրդարանականները բարձր են գնահատել Հայաստանի գրանցած ժողովրդավարական առաջընթացը․ հանդիպում ԱԳՆ-ում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Իտալիան շահագրգռված է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Դի Մայոն՝ Փաշինյանին
«Շտեֆան Կլոյցլին իր հերթին նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Զրուցակիցները խոսել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության մասին, անհրաժեշտ համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը:
Քննարկվել են նաեւ Հայաստանի և Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումները», – ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ։