Մարտի 29-ին Նյու-Յորքի բազմաբնակարան շենքերից մեկի դիմաց տղամարդը հարձակվել էր ասիական ծագմամբ ամերիկացի կնոջ վրա ու ծանր հարվածներ տեղացել նրա մարմնին և դեմքին։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Լրատվական գործակալությունը տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես են շենքի դռնապանները շենքի ներսից ուղղակի հետևում իրադարձության և չեն միջամտում։
Նշվում է, որ ըստ պրոտոկոլի՝ նրանք պետք է միջամտեն և թույլ չտան, որ բռնությունը շարունակվի։
Ըստ աղբյուրի՝ դեպքից հետո հետաքննություն է սկսվել, որի արդյունքում որոշում է կայացվել՝ 2 դռնապաններին հեռացնել աշխատանքից՝ իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու համար։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ հարձակման ենթարկված լինը՝ 65-ամյա Վիլմա Կարին էր։
https://www.facebook.com/bloombergbusiness/posts/163674252285343?__cft__%5B0%5D=AZUyNnDbhkggEMBqCp3nFs8InqPPqYnU57Jr3aJyRGfb5P6Y3wigUXJQg7_rCdfHkxbHTFuV56r9t-Q418XLaQ-ZDJEEmBZZ1mnpPEMqmb51jfkgZ904cB4eKACH-bwiFOOmGJpxIupIFoqleLJG6V1ftapCgTEIWSmRBDLNZchlJQ&__tn__=%2CO%2CP-R

