Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր՝ մարտի 9-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
- Փաշինյանը ժամանել է Փարիզ․ նրա հետ են 3 նախարար և այլ պաշտոնյաներ
- Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
«Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին։
Երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական երկխոսության և բանակցությունների կարևորությանը», – ասվում է տարածված պաշտոնական հայտարարության մեջ։